Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 5606

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 5606
21.05.2020 | 13:36

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 335-ով՝ հասնելով 5 606-ի, գրանցվել է մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 162-ով և հասել 2 հազար 581-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 45 822 է: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 70-ի, կորոնավիրուսով վարակված ևս 27 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Հիվանդությունից բուժվում է
2 928 մարդ:

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ