Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԿԳՄՍ փոխնախարարի շուրջ «ինտրիգներն» ավելի են խորանում

ԿԳՄՍ փոխնախարարի շուրջ «ինտրիգներն» ավելի են խորանում
21.05.2020 | 13:47

«Քանի որ ԿԳՄՍ փոխնախարարի շուրջ «ինտրիգներն» ավելի են խորանում և հանրությունն էլ կարիք ունի մանրամասն հասկանալու, թե ինչ խմորումներ են գնում, իսկ մեզ` ԱԺ պատգամավորներիս համար առնվազն ի վերջո պարզելու, թե ինչ խնդիրներ կան նախարարությունում, որոնք մի շարք աշխատանքներ էլ հետ են գցում բնականոն հունից, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին առաջարկում եմ հրավիրել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին Աժ և առնվազն հանձնաժողովի պատգամավորների ներկայությամբ քննարկել թե ԲՈԿ-ի նախագահի հրաժարականի հիմք հանդիսացած մի շարք խնդրահարույց պնդումները, թե տարատեսակ չհստակեցված լուրերը, որոնք շրջանառվում են մամուլում։ Դեմ առ դեմ, ոչ կուլիսային քննարկումը խնդրի լուծման լավագույն տարբերակն է»՝ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ «Պարոն Գոգյանին առաջարկում եմ քննարկմանը ներկա գտնվել։ Ձևաչափը կարող ենք միասին որոշել, որպեսզի ԱԺ աշխատանքային ընթացակարգերին չհակասի։

Հ.Գ. Լավ կլինի ԿԳՄՍ նախարարը ևս մասնակցի այս կառուցողական քննարկմանը», - նշել է նա։

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ