Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը։ Նախ «Արդարություն» խմբակցությունը առաջարկեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանի թեկնածությունը, Բալայանը ինքնաբացարկ ներկայացրեց՝ նշելով, որ ճիշտ կլինի Աժ նախագահ լինի խորհրդարանական մեծամասնությունից։ Նա առաջարկեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանի թեկնածությունը։ Անցկացվեց փակ գաղտնի քվեարկություն։ Քվեարկությանը մասնակցեց 33 պատգամավոր, Արթուր Թովմասյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 29 պատգամավոր, դեմ՝ 4։
Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն նախագահի տեղակալին և մշտական հանձնաժողովների նախագահներին և կստեղծվեն մշտական հանձնաժողովները։