ԱՄՆ-ը ՀՀ-ին հավելյալ 1 մլն դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Շատ ուրախ եմ հայտնել, որ հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար է նախատեսվել տրամադրել Հայաստանին գլոբալ առողջապահական հիմնադրամի շրջանակում այս հարցում աջակցելու նպատակով, - ասաց դեսպանը: -Եթե այս հավելյալ միջոցներն ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված COVID19-ի հետ, Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար», - ասաց նա։
Դեսպանն ընդգծեց՝ միջոցներն ուղղվելու են լաբորատոր կարողությունների ամրապնդմանը, օգնելու են ՀՀ կառավարությանը նոր կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժումն ապահովելու համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաև 1.2 մլն դոլար է վերաուղղել համայնքային փոքր բիզնեսին դրամաշնորհների տրամադրմանը: Դրանք կուղղվեն այն ընկերություններին, որոնք նոր կորոնավիրուսի հետևանքով ամենածանր վնասներն են կրել: