Բրիտանական «AstraZeneca» դեղագործական ընկերությունն ակնկալում է COVID-19 դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսել սեպտեմբերին, եթե թեստերը հաջող լինեն: Դրանք մշակվում են Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ: «Ընկերությունը կնքեց առնվազն 400 միլիոն չափաբաժին մատակարարելու առաջին պայմանագրերը: Առաջին մատակարարումները կսկսեն 2020-ի սեպտեմբերին», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
«Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կառավարություններին՝ պատվաստանյութի մշակումը և արտադրությունն արագացնելու հարցում ցուցաբերած զգալի աջակցության համար: Մենք կանենք հնարավորը, որ արագորեն ստեղծենք պատվաստանյութը և լայնորեն հասանելի դարձնենք», - ասել է «AstraZeneca»-ի ղեկավար Պասկալ Սորիոն:
Ընկերությունը պատվաստանյութ ստեղծելու համար ԱՄՆ կառավարությունից ստացել է մեկ միլիարդ դոլար: