Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գեորգի Գախարիա. Ճգնաժամի պատճառով եկամուտը կորցրած կամ եկամտի կրճատում ունեցող քաղաքացիների վարկային արձակուրդը 3 ամսով կերկարաձգվի

Գեորգի Գախարիա. Ճգնաժամի պատճառով եկամուտը կորցրած կամ եկամտի կրճատում ունեցող քաղաքացիների վարկային արձակուրդը 3 ամսով կերկարաձգվի
21.05.2020 | 22:29

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով եկամուտները կորցրած կամ եկամուտների կրճատում ունեցող անձանց վարկային արձակուրդները կերկարաձգվեն 3 ամսով, այդ ընթացքում նրանք նաև օգնություն կստանան կառավարության կողմից: Այն մարդկանց համար, որ ճգնաժամի պատճառով կորցրել են աշխատանքը և օգնություն են ստանում կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակում, արձակուրդի երկարաձգումն ավտոմատ կլինի, մյուսները պետք է դիմեն բանկերին` վճարումները հետաձգելու համար:

«Ճգնաժամի ամենաառաջին փուլում մենք նման որոշում ընդունեցինք, անցել է երեք ամիս: Մենք երեկ հանդիպում ունեցանք, որի ժամանակ որոշում կայացրինք, որ այն մարդիկ, որոնք կորցրել են իրենց աշխատանքը և օգտվում են կառավարության հակաճգնաժամային ծրագրից, ևս 3 ամսով ավտոմատ կերպով կդադարեցնեն իրենց վարկային պարտավորությունները: Բացի այդ, բոլոր այն քաղաքացիները, որոնք եկամտի կրճատում են ունեցել, ինքնակամ բանկին դիմելու դեպքում նույնպես կդադարեցնեն իրենց վարկային պարտավորությունները»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ