Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
22.05.2020 | 15:25

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Հարությունյանին պաշտոնական լիազորությունները ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին Արցախին բոլոր հարցերում սատար կանգնելու համար՝ հավաստիացնելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը Մայր հայրենիքի հետ փոխգործակցությունն ավելի սերտացնելու նպատակով: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել անվտանգության, տնտեսության եւ մի շարք այլ ոլորտներին առնչվող տարբեր հարցերի շուրջ:

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ