Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը արտաքին քաղաքական հարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել

ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը արտաքին քաղաքական հարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել
22.05.2020 | 15:26

Մայիսի 22-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Մասիս Մայիլյանը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:


Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման և արտաքին օրակարգի հարցերում ավելի ներառական աշխատանք ծավալելու վերաբերյալ մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանն ընդգծել է Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման գործում ՀՀ կարևորագույն դերակատարումը՝ շեշտադրելով, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերը պետք է անընդհատ ավելացվեն:

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ