Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԼՂ ՊՆ. Կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ

ԼՂ ՊՆ. Կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ
23.05.2020 | 14:35

ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ մայիսի 22-ին ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:


Արցախի պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ