Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՀՔԾ. ԱԺ միջադեպին մասնակցած պատգամավորների արարքում բացակայում է հանցակազմը

ՀՔԾ. ԱԺ միջադեպին մասնակցած պատգամավորների արարքում բացակայում է հանցակազմը
23.05.2020 | 23:14

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ վճռաբեկ դատարանը «ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012-ին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության: Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները, եկել է այն եզրահանգման, որ ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է Քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմը»: ՀՔԾ-ն որոշումը սահմանված կարգով ուղարկել է կողմերին, որոնց պարզաբանվել է այն բողոքարկելու իրենց իրավունքը:

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ