Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Անի Սամսոնյան. Կարող ենք միայն եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել Ազգային ժողովում

Անի Սամսոնյան. Կարող ենք միայն եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել Ազգային ժողովում
23.05.2020 | 23:24

Ինչպես և սպասվում էր, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով», Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Ըստ այդմ, կարող ենք միայն եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել Ազգային ժողովում, այն էլ ելույթի ժամանակ։ Այլ մանրամասների կարիք էլ չկա անդրադառնալ, քանի որ ուղիղ եթերում բոլորն ամեն բան տեսել ու լսել են։
Մինչդեռ իշխանական պատգամավորի նկատմամբ բռնություն կիրառվելու դեպքում, իհարկե, բռնության հեղինակն իր վրա կզգա ՀՀ քրեական օրենսգրքի ողջ խստությունն ու արդարադատության համակարգի հաստատակամությունն իրավախախտ անձին պատժելու գործում։
#ԹավշյաՀայաստան», - գրել է պատգամավորը:

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ