Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

G7-ի գագաթաժողովը, հավանաբար, տեղի կունենա հունիսի վերջին

G7-ի գագաթաժողովը, հավանաբար, տեղի կունենա հունիսի վերջին
24.05.2020 | 22:45

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը հայտնել է, որ G7-ի գագաթաժողովն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի վերջին: Օ’Բրայենը ասել է.

«Կարծում եմ, որ G7-ի առաջնորդները կհամաձայնեն հանդիպել անձամբ»: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավերներ է ուղարկել առաջնորդներին և «լավ արձագանք» է ստացել:

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ