Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Երկրաշարժ Իրանում

Երկրաշարժ Իրանում
24.05.2020 | 22:47

Իրանում կիրակի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 16 մարդ է տուժել: «Մի մարդու օգնություն է ցուցաբերվել տեղում, ևս 15 մարդ ուղարկվել են բուժկենտրոններ»,- ասվում է շտապ օգնության ծառայության հաղորդագրության մեջ: Բոլոր տուժածները բուժօգնությունն ստանալուց հետո արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Բուժծառայությունից հայտնել են, որ մարդիկ վնասվածքներ են ստացել երկրաշարժից վախեցած խուճապահար փախչելիս:


5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Կոհգիլուե-Բոյերահմեդ նահանգում: Էպիկենտրոնին ամենամոտ գտնվող բնակավայրը Դողբադանն է, որից 14 կմ հեռավորությամբ էլ տեղի ունեցել երկրաշարժը: Ցնցումների խորությունը կազմել է 10 կմ:

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ