Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սևանը փակ է լինելու մինչև հունիսի 3-ը

Սևանը փակ է լինելու մինչև հունիսի 3-ը
25.05.2020 | 14:19

Հայաստանի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև հունիսի 3-ը` ժամը 23։59-ը, սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Սևան hամայնքում։ Սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի: Որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին: Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ևս ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվելու:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ