Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պարետատանը քննարկվել է դիմակները հանրային վայրերում ավտոմատների միջոցով վաճառելու հարցը

Պարետատանը քննարկվել է դիմակները հանրային վայրերում ավտոմատների միջոցով վաճառելու հարցը
25.05.2020 | 14:26

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է դիմակների թանկացումները, ԱԺ-ում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Դիմակների ներկրման արժեքը բարձրացել է 10 անգամ, բացի դրանից՝ մեծածախ ձեռբերում է իրականացվում, որտեղ մարժա է գումարվում, այնուհետև մանրածախ վաճառքի վրա է մարժա կիրառվում և այս մարժաների չափը մեզ անհանգստացրել է։ Դրա հիման վրա կիրականացնեն ուսումնասիրություններ», - ասաց նա։ Գևորգյան ընդգծեց, որ չեն կարող մի կամ երկու օրվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում լայն սպառման դիմակների ամենաբարձ գինը 220 դրամ է։ Գևորգյանն ընդգծեց, որ ՀՀ-ում երկու արտադրություն կա, որոնց ինքնարժեքներն են հաշվարկվել, մինչդեռ դրանց վաճառքի գները ևս բարձր են: «Մի արատավոր երևույթ կա, երբ ՀՀ-ում արտադրված դիմակը մեր տնտեսվարողները ձեռք են բերում մեծածախ, հետո տալիս դեղատների ցանցերին, այսինքն՝ երկու մարժա է գումարվում», - ասաց նա։


ՏՄՊՊՀ նախագահը նաև նկատեց, որ պարետատան երեկվա նիստին քննարկել են դիմակները ավտոմատ ապարատներով հանրային վայրերում վաճառելու հարցը, որից դիմակի գինը մոտ 100 դամով կիջնի, քանի որ միջնորդները դուրս կմնան:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ