Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուբեն Մելիքյան. Բռնություն գործադրած ոստիկանները արդեն պետք է հարցաքննված լինեին, դրա փոխարեն զորք են ուղարկում Երևանից

Ռուբեն Մելիքյան. Բռնություն գործադրած ոստիկանները արդեն պետք է հարցաքննված լինեին, դրա փոխարեն զորք են ուղարկում Երևանից
25.05.2020 | 14:41

Ինչպես է հնարավոր տեսնել կոնկրետ փաստացի ապացույցներ, որ ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, ու որպես արձագանք՝ զորք ուղարկել դրա դեմ բողոքողներին «ողջունելու» համար, Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Հիմա արդեն պետք է այդ մարդկանց հետ առնչված բոլոր ոստիկանները միմյանցից մեկուսացված ու հարցաքննված լինեին (որ չհասցնեն պայմանավորվել)։ Դրա փոխարեն մարդկանց դեմ ավտոբուսներով զորք են ուղարկում Երևանից։ «Հանցավոր ռեժիմը» էլ ուրիշ ո՞նց է լինում։ Պոզով-պոչո՞վ», - գրել է նա։

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ