Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ալիևն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը

Ալիևն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը
25.05.2020 | 14:43

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը՝ տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 24-ին զանգահարել է Իլհամ Ալիևին: Էրդողանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Ռամադան տոնի առիթով: Իր հերթին, Իլհամ Ալիևը նույնպես շնորհավորել է Թուրքիայի ժողովրդին և նախագահին տոնի առթիվ»,-տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Նրանք քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարն ու իրենց վստահությունը հայտնել թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման և հետագա զարգացման գործում:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ