Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 17.2 տոկոս

Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 17.2 տոկոս
25.05.2020 | 22:52

Ապրիլին` նախորդ տարվա ապրիլի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աննախադեպ անկում է ապրել` 17.2 տոկոս, և սա մեկ ամսվա կտրվածքով գրանցված խոշորագույն անկումն է 2011-ից ի վեր, երբ Հայաստանի տնտեսությունը սկսեցին չափել նաև տնտեսական ակտիվության ցուցանիշով։ Վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տվյալների համաձայն` այս ապրիլին, երբ տնտեսությունը, ըստ էության, փակ էր կորոնավիրուսի պատճառով, անկում է գրանցվել տնտեսության բոլոր ճյուղերում. շինարարության ոլորտում՝ 51 տոկոս, ներհայաստանյան առևտրի շրջանառությունը կրճատվել է 33.1 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 15.9 տոկոսով, արդյունաբերությունն անկում է գրանցել 8.6 տոկոսով, արտահանումը՝ 30.3 տոկոսով, ներմուծումը՝ 27.4 տոկոսով, գյուղատնտեսության տվյալները ներկայացված չեն։ Մարտին, 2019թ. մարտի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես անկում էր գրանցել, սակայն անհամեմատ փոքր թվով` 4.4 տոկոս։

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ