Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ֆրանսիայի կառավարությունը երկու ամսում 450 միլիարդ եվրո է ծախսել ճգնաժամը զսպելու նպատակով

Ֆրանսիայի կառավարությունը երկու ամսում 450 միլիարդ եվրո է ծախսել ճգնաժամը զսպելու նպատակով
25.05.2020 | 22:53

Կորոնավիրուսի համաճարակի սկզբից Ֆրանսիայի կառավարությունը 450 միլիարդ եվրո (490 միլիարդ դոլար) է ծախսել տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով՝ BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է ֆինանսների նախարար Բրունե Լե Մերը:

Նախարարի խոսքով` մարտի կեսից կառավարությունը հակաճգնաժամային գործողությունների շարք է նախաձեռնել, այդ թվում` փոխհատուցել միլիոնավոր մարդկանց հարկադիր պարապուրդը, պետական երաշխիքով վարկեր տրամադրել, հետաձգել հարկերի գանձումը: «Եթե հաշվարկելու լինենք [վերջին ամիսների] բյուջետային ծախսերը, այն քայլերը, որոնց նպատակն էր բիզնեսին ֆինանսական միջոցներով ապահովելը, պարզ կդառնա, որ մենք 450 միլիարդ ենք ծախսել, որ ազգային հարստության 20 տոկոսն է կազմում»,- նշել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարը:

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ