Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը

Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը
25.05.2020 | 22:55

Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը, երկրում չկան վարակվածներ, հայտարարել է նախագահ Միլո Ջուկանովիչը։


Հանրային առողջության ինստիտուտից հայտնել են, որ վերջին 68 օրում առաջին անգամ վարակի նոր դեպք չի գրանցվել, իսկ բոլոր վարակվածները բուժվել են։
«Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրոիսը, այլևս հիվանդներ չկան, մարդկանց կյանքի համար պայքարի այս փուլն ավարտված է», - Twitter-ում գրել է նախագահը։ Նա նշել է, որ դրան հնարավոր եղավ հասնել պետական մարմինների ու հասարակության բարձր պատասխանատվության շնորհիվ։
Չեռնոգորիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում վարակվել էր 324 մարդ, 9-ը մահացել էր:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ