Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մանե Թանդիլյան. Պատրաստվում ենք շարունակել մեր աշխատանքներն էլ ավելի ուժեղ, էլ ավելի բովանդակային և հասցեական

Մանե Թանդիլյան. Պատրաստվում ենք շարունակել մեր աշխատանքներն էլ ավելի ուժեղ, էլ ավելի բովանդակային և հասցեական
25.05.2020 | 22:58

ԼՀԿ-ն ունի չհամաձայնվողների, այլ տեսակետներ ունեցողների շահերը պաշտպանելու առաքելություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Ի՞նչն է պետության հզորությունը, եթե ոչ այլակարծությունը: Եթե բոլորը պետք է համաձայնեն իշխանության հետ, այդ իշխանությունը դատապարտված է ձախողման: Մենք թույլ չենք տալու մեր երկրի ձախողումը: Մեր քաղաքացիներն ունեն շատ հետաքրքիր դիտարկումներ, դատողություններ, նրանք զարմանք են հայտնում իշխանության՝ բռնության արդարացման գործելաոճը: Մենք մտածում էինք, որ հեղափոխությունից հետո ազատ խոսքը մեր երկրում նահանջ չի ապրելու, և ես համոզմունք ունեմ, որ ԼՀԿ-ն պարտավոր է անել այդ ծանր գործը: Դա բխում է մեր պետության ուժեղացման շահերից: Մենք՝ անկախ իշխանության քաղաքական և իրավական գնահատականներից ունեցած դժգոհությունից, պատրաստվում ենք շարունակել մեր աշխատանքներն էլ ավելի ուժեղ, էլ ավելի բովանդակային և հասցեական», - ասաց Մանե Թանդիլյանը:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ