Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էդմոն Մարուքյանը՝ Կապանի դեպքերի մասին

Էդմոն Մարուքյանը՝ Կապանի դեպքերի մասին
25.05.2020 | 22:58

Խորհրդարանը որևէ կերպ չի երաշխավորել, որ այլևս նման միջադեպ չի կրկնվի, հետևաբար այն ինչ եղել է, կարող է կրկնվել: Պետք է ուշադիր ու պատրաստ լինենք, որ մեկը կարող է թիկոնքից խփել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Եթե մի բան չի դատապարտվում, կարող է կրկնվել, իսկ բռնությունը խորհրդարանում խրախուսվում է», - ասաց նա:


Հարցին՝ միջադեպից հետո հանդիպե՞լ է Սասուն Միքայելյանի հետ կամ ինչպես է իրենց հետագա հարաբերութունները պատկերացնում, Մարուքանը պատասխանեց, որ հանդիպել են միայն Արցախում՝ նախագահի երդմնակալության արարողությանը, այլ շփում չեն ունեցել: «Անպես չէ, որ մինչև դա շփվում էինք», - ասաց նա:
Անդրադառնալով Կապանում երեկ տեղի ունեցած հայտնի դեպքերին՝ Մարուքյանը դատապարտեց ոստիկանության բռնությունները: «Գոնե վերջին երեք տարում ոստիկանությունում բռնությունների մասին հրապարակային հաղորդագրություններ չունեինք: Վերջին ցցուն դեպքը տեղի էր ունեցել 2016-ին: Հիմա մարդիկ ոստիկանությունում խոշտանգվում են, սա միանշանակ է: Երեկվա դեպքերից հետո ոչ թե պետք է ծառայողական քննություն լիներ, այլ ՀՔԾ-ում անմիջապես պետք է քրեական գործ հարուցվեր: Առերևույթ կա հանցագործություն և այդ մասով պետք է քննություն գնա: Եթե մարդը կարող է բռնությունն արադարացնել, ասելու բան էլ չկա», - ասաց Մարուքյանը:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ