Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գերմանիան քաղաքացիներին կոչ է անում «ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց»

Գերմանիան քաղաքացիներին կոչ է անում «ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց»
25.05.2020 | 23:02

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ոչ հայանպաստ հայտարարություն Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքում» վերտառությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Ափսոսանքով, պետք է հայտնեմ, որ Եվրոպական միությունում Հայաստանի առանցքային գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Գերմանիայի ԱԳՆ-ն պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, որն աչքի է ընկնում ոչ հայանպաստ ձևակերպումներով:
Մասնավորապես, ճամփորդել ցանկացող Գերմանիայի քաղաքացիներին նշված հայտարարությամբ կոչ է արվում «ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց, որոնք օկուպացված են հայկական զինված ուժերի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելքի խախտումները կարող են հանգեցնել տուգանքների նշանակման կամ ազատազրկման՝ Ադրբեջանի անվտանգության մարմինների կողմից ՝ երրորդ երկրներին արտահանձման պահանջների միջոցով»:
Ավելին, հաջորդիվ ասվում է, որ «բոլոր նրանք, ովքեր, այդուամենայնիվ, կճամփորդեն նշված վայրեր, ենթակա են Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավական պատասխանատվության»։ Կարծում եմ, որ այսբովանդակ տեքստը ամենևին չի բխում հայ-գերմանական գործընկերության շահերից, չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների տրամաբանությանը և պարզաբանումների կարիք ունի:


Պահանջում եմ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության պարզաբանումն այս հայտարարության մասին, տեղեկատվություն կատարվող աշխատքների վերաբերյալ՝ ուղղված նմանատիպ բովանդակությամբ հայտարարությունը ետ կանչելուն և ինչն է պատճառը, որ նման հայտարարություն է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Գերմանիայի ԱԳՆ-ն»։

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ