ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 26-ի դատական նիստն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի՝ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել եւ դիմում է ներկայացվել՝ նիստը հետաձգելու համար։ Փաստաբանական թիմի անդամ Կարեն Մեժլումյանը հաստատեց տեղեկությունը. վարակ է հայտնաբերվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ։ Հաշվի առնելով, որ Սեյրան Օհանյանն ունի երկու պաշտպան՝ Կարեն Մեժլումյանը և Ինեսսա Պետրոսյանը, որ ամուսիններ են և կորոնավիրուսի հետևանքով չեն կարող ներկայանալ դատական նիստին, ուստի Կ.Մեժլումյանը դիմում է ներկայացրել նիստը հետաձգելու համար։ Կ.Մեժլումյանի թեստի արդյունքը բացասական է եղել։