Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտ 5,5 միլիոն է

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտ 5,5 միլիոն է
26.05.2020 | 13:08

Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտ 5,5 միլիոն է, 346 000 մարդ մահացել է: Ամենաշատ նոր դեպքերն ու մահերը շարունակում են գրանցվել Բրազիլիայում և ԱՄՆ-ում:


Մերձավոր Արևելքում նոր կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրը Իրանն է, որտեղ սահմանափակումներն արդեն հանվում են՝ տնտեսական պատճառներով:
Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդական Դոմինիկ Քամինգսը, որի հրաժարականը սահմանափակումների խախտման համար պահանջում են ընդդիմությունը և մամուլը, հրաժարվել է ներողություն խնդրել և հրաժարական չի ներկայացնում:
Մետրոն Ուկրաինայում սկսել է աշխատել, չնայած համաճարակի նոր բռնկումներին, օրինակ՝ Խարկովի ինֆեկցիոն հիվանդանոցում: Համաճարակը լույս է սփռում ուկրաինական տնտեսության ոչ այնքան նկատելի հատվածի վրա` սուրոգատ մայրության: Փակված սահմանների պատճառով օտարերկրացիների համար ծնված նորածինները մնում են Կիևի հիվանդանոցներում, նրանց թիվն օր-օրի ավելանում է:
Չեռնոգորիան հայտարարեց, որ այլևս չունի Covid-19-ով վարակված հիվանդներ:

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ