Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՀԿ-ն կասեցրել է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկումները

ԱՀԿ-ն կասեցրել է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկումները
26.05.2020 | 13:12

ԱՀԿ-ն կասեցրել է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի կլինիկական փորձարկումները՝ որպես Covid-19-ի բուժման դեղամիջոց՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիդրօքսիքլորոքինի օգտագործումը ոչ միայն անարդյունավետ է, այլև կարող է մեծացնել հիվանդի մահվան հավանականությունը: Աշխարհի 671 հիվանդանոցներից 96 000 հիվանդի տվյալների վերլուծություն կատարելուց հետո գիտնականները եզրակացրել են, որ քլորոքինը և դրա ածանցյալ` հիդրօքսիքլորոքինը պոտենցիալ վտանգավոր են, կարող են բարդություններ առաջացնել սրտանոթային համակարգի հետ կապված: Առիթմիաների առաջացման հավանականությունը զգալիորեն բարձր է եղել այն մարդկանց մոտ, որոնք ընդունել են մալարիայի դեմ այդ դեղամիջոցը:
Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ որպես կանխարգելիչ միջոց է ընդունում հիդրօքսիքլորոքինը, չնայած ԱՀԿ-ի հայտարարություններին, որ չկա համոզիչ ապացույց դեղամիջոցի արդյունավետության վերաբերյալ` կորոնավիրուսի դեմ պայքարում:

Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ