Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էկատերինե Տիկարաձե. Արսեն Թորոսյանի հայտարարություններն անհիմն են և որոշ հարցեր են առաջացնում

Էկատերինե Տիկարաձե. Արսեն Թորոսյանի հայտարարություններն անհիմն են և որոշ հարցեր են առաջացնում
26.05.2020 | 13:16

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն արձագանքել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վիճակագրության կասկածելի լինելու և վրացական հակամահաճարակային համակարգի ոչ արդյունավետ լինելու վերաբերյալ՝ հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Տիկարաձեի խոսքով՝ Թորոսյանի հայտարարությունն անհիմն է և որոշ հարցեր է առաջացրել:


Նախարարը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախատեսվում է կապ հաստատել Հայաստանի առողջապահության նախարարի հետ: «Մենք բազմիցս հեռախոսազրույց ենք ունեցել համավարակի այս ժամանակահատվածում, անցկացրել ենք խորհրդակցություններ և համեմատել մեր երկրներում տիրող իրավիճակը: Եթե նա ուներ հարցեր, կարող էր օգտվել այդ հնարավորությունից, և մենք կպատասխանեինք նրա բոլոր հարցերին: Այն, որ Վրաստանի առողջապահության նախարարության արդյունքները կասկածելի չեն, հաստատում են ոչ միայն թվերը, այլ գնահատականը, որը տալիս է հասարակությունը: Ուստի, որոշ կասկածներ են առաջանում և հարցեր, թե ի՞նչն է հիմք հանդիսացել իմ գործընկերոջ նման հայտարարության համար: Մենք նախատեսում ենք նրա հետ կապ հաստանել, որպեսզի պարզաբանումներ ստանանք»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն:


Արսեն Թորոսյանի տեսակետի մասին, որ հնարավոր է՝ Վրաստանի օրական 40 000 թեստերի մի մասն արագ թեստեր լինեն, որոնցից Հայաստանը չի օգտվում, քանի որ ոչ վստահելի են, Վրաստանի առողջապահության նախարան ասել է. «Հասարակությունը քաջ գիտակցում է այն փաստը, որ չնայած բազմաթիվ քննադատություններին, որ մենք պետք է շատ արագ փորձարկումներ անենք, վրացական կառավարությունը պահեց իր որոշումը, որ Վրաստանում մեր քաղաքացիները հիմնականում փորձարկվում են ՊՇՌ թեստերով: Այստեղ ևս հարցեր են առաջանում, և մենք կբարձրացնենք բոլոր հարցերը», - ասաց Էկատերինե Տիկարաձեն:

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ