ՌԴԱԳ նախարարն այսօր հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին դիտորդի կարգավիճակով կարող են անդամակցել գործընկեր կազմակերպությունները, այդ թվում` Անկախ պետությունների համագործակցությունն ու Շանհայան համագործակցության կազմակերպությունը: Լավրովը ընդգծել է, որ որոշումը պետք է կայացվի ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնությամբ: «Մենք հաստատեցինք պայմանավորվածությունը, ըստ որի ամեն ինչ արվելու է կոնսենսուսով` հաշվի առնելով անդամ երկրներից յուրաքանչյուրի շահը», - ասել է Լավրովը ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հեռակա խորհրդաժողովից հետո:
Անկախ պետությունների համագործակցությանն անդամակցում են նախկին ԽՍՀՄ 9 պետություններ, այդ թվում` Ադրբեջանը: Երևանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է արտահայտվելու ՀԱՊԿ-ում Բաքվի հնարավոր անդամակցությանը կամ դիտորդի կարգավիճակին: