Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պենտագոն. Ռուսաստանը ռազմական օդանավեր է ուղարկել Լիբիա

Պենտագոն. Ռուսաստանը ռազմական օդանավեր է ուղարկել Լիբիա
26.05.2020 | 23:00

ԱՄՆ Զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը հայտարարում է, թե Ռուսաստանը վերջերս Լիբիա է ուղարկել ռազմական օդանավեր` աջակցելու վարձկաններին, որոնք գեներալ Խալիֆ Հաֆթարի հետ մարտնչում են երկրի` միջազգայնորեն ճանաչված կառավարության դեմ: Պենտագոնը հայտարարությունը հավաստող լուսանկարներ է հրապարակել:

«Ռուսաստանը տևական ժամանակ թաքցնում էր իր ներգրավվածությունը այս հակամարտությանը, հիմա արդեն ի ցույց է դնում այդ փաստը»,- հայտարարել է հրամանատար Սթիվեն Տաունսենդը:
Ռուսական կողմը հայտարարությունը դեռ չի մեկնաբանել:

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ