Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գազպրոմը 15 տոկոսով իջեցրել է Վրաստանին մատակարարվող գազի գինը

Գազպրոմը 15 տոկոսով իջեցրել է Վրաստանին մատակարարվող գազի գինը
26.05.2020 | 23:00

Թբիլիսին հայտարարում է, որ թարմացրել է ռուսական «Գազպրոմի» հետ համաձայնագիրը` առավել շահավետ պայմաններով: Էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավանա սել է, որ ռուսական կողմը համաձայնել է գինը իջեցնել մոտ 15 տոկոսով:

«Հաշվի առնելով ոլորտում աճող մրցակցությունը, միջազգային շուկայում նավթամթերքի գնանկումը՝ մենք վերանայեցինք գործող պայմանագիրը», - ասել է Տուրնավան: Հստակ թվեր նախարարը չի նշել` պնդելով, թե դա կոմերցիոն գաղտնիք է, սակայն հավաստիացրել է, որ գազը կէժանանա 15 տոկոսով:


Վրաստանը տարիներ շարունակ` 2006-2019 թվականներին, հրաժարվում էր ռուսական գազից` նախընտրելով վառելիքը գնել Ադրբեջանից:

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ