Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Տիգրան Ավինյան. Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը

Տիգրան Ավինյան. Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը
26.05.2020 | 23:02

Տնտեսական սահմանափակումներ մոտ ժամանակներում չեն սպասվում, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Ցավոք սրտի, մենք այսօր քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանում», - ասաց Ավինյանը։


Փոխվարչապետը, սակայն, ընդգծեց՝ ամեն ջանք դրվելու է, որ համապետական մասշտաբով չվերադառնանք կարանտինային ռեժիմի։ Պարետը նշեց, որ քննարկել են նաև թեստավորման քաղաքականությունը։ «Մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավման արդյունքում թեստավորումն ավելի մեծ ծավալների կհասնի», - ասաց Տիգրան Ավինյանը:

Դիտվել է՝ 2143

Մեկնաբանություններ