Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց որոշ համայնքներում համամասնական ընտրակարգ կիրառելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց որոշ համայնքներում համամասնական ընտրակարգ կիրառելու նախագիծը
27.05.2020 | 12:29

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության և խորհրդարանական 3 խմբակցությունների պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ ներկայացված նախագիծը: Նախագծով առաջարկվում է 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում սահմանել ՏԻՄ համամասնական ընտրություններ:

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 116 պատգամավոր: Նախագծով փոփոխություններ են առաջարկվում նաև համայնքների ավագանիների անդամների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձևավորման մասով: Ըստ այդմ՝ առաջարկվում է անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս գործող 8-ի փոխարեն:

Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ