Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արայիկ Հարությունյան. Ոչ ոք մեր երկրում արտոնյալ չի լինելու

Արայիկ Հարությունյան. Ոչ ոք մեր երկրում արտոնյալ չի լինելու
27.05.2020 | 12:34

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Սիրելի՛ հայրենակիցներ, կադրերի ճիշտ ընտրությունն արդյունավետ կառավարման հիմքն է: Ուրախ եմ, որ առաջին փոփոխությունները հանրության մեջ հիմնականում դրական ազդակներ են առաջացրել: Վստահեցնում եմ, որ ոչ ոք մեր երկրում արտոնյալ չի լինելու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց պահվածքով ոչ ընդունելի վարքագիծ կդրսևորեն, մեզ հետ քայլելու իրավունք չեն ունենա»:

Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ