Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թուրքիայի նախագահի աշխատակազմից արձագանքել են Պոլսո Հայոց պատրիարքի նամակին

Թուրքիայի նախագահի աշխատակազմից արձագանքել են Պոլսո Հայոց պատրիարքի նամակին
28.05.2020 | 00:09

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը անցած շաբաթ նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին համայնքային խնդիրների շուրջ: Պատրիարքը, հիշատակելով նախագահի հետ Անկարայում հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունը, ուշադրություն էր հրավիրել ազգային-եկեղեցական կյանքին առնչվող օրակարգային հարցերի վրա: Սահակ երկրորդը հրատապ էր համարել համայնքային հիմնադրամների ղեկավար կազմի առկախյալ ընտրությունների հարցը, հայկական վարժարանների դժվարությունները՝ ակնկալելով պետության զորակցությունը:
Պոլսո «Ժամանակ» օրաթերթի հաղորդմամբ, նախագահի աշխատակազմից կապ են հաստատել Պատրիարքի հետ՝ հայտնելով, որ համաճարակի ճգնաժամի հաղթահարումից հետո լուծում կտրվի մատնանշված խնդիրներին:


Պատրիարքարանի դիվանը, իր հերթին, համայնքային շրջանակներին տեղեկացրել է, որ «կարևոր հարցերը արդեն ամենաբարձր մակարդակի վրա պատկան մարմինների օրակարգում են, դրանց լուծման ուղղությամբ զգալի է դրական կամքը, և շարունակվում են համապատասխան աշխատանքները»:

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ