Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իրանում խորհրդարանի նախագահ է ընտրվել

Իրանում խորհրդարանի նախագահ է ընտրվել
28.05.2020 | 13:46

Իրանի խորհրդարանի նոր նախագահ է ընտրվել Թեհրանի նախկին քաղաքապետ, ոստիկանության նախկին ղեկավար և զինվորական Մոհամադ-Բաղեր Հալիբաֆը, հայտնում է IRIB հեռուստառադիոընկերությունը: Փետրվարին ընտրված 11-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքը սկսել է նախօրեին: Հինգշաբթի Հալիբաֆան պատգամավորների քվեարկությամբ ընտրել է նախագահ: Ալի Լարիջանին, որ 2008-ից մշտապես ղեկավարում էր օրենսդիր մարմինը, 2019-ի վերջին հայտարարել է, որ չի պայքարելու պատգամավորական մանդատի համար, և մտադիր է համալսարանում դասավանդել:

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ