Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կիպրոսի իշխանությունները կվճարեն զբոսաշրջիկների ծախսերը

Կիպրոսի իշխանությունները կվճարեն զբոսաշրջիկների ծախսերը
28.05.2020 | 13:47

Կիպրոսի կառավարությունը խոստացել է փակել զբոսաշրջիկների բոլոր ծախսերը, եթե կղզում հանգստանալու ընթացքում կորոնավիրուսով վարակվեն, հայտնում է bbc.com-ը: Կառավարությունը խոստացել է փակել սննդի, բուժման և հոսպիտալացման բոլոր ծախսերը: Կղզում հատուկ օտարերկրյա զբոսաշրջիկների համար առանձին հիվանդանոց կգործի: Կիպրոսը մտադիր է հունիսի 9-ից վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը: Սկզբնական շրջանում կթույլատրվի սահմանափակ թվով երկրների քաղաքացիների մուտքը Կիպրոս: Նրանք պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն ու ապացուցեն, որ վարակակիր չեն: Զբոսաշրջիկները հանգստի ընթացքում պետք է հեռավորություն պահպանեն, դիմակ կրեն և չհավաքվեն մեծ խմբերով:

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ