Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ճապոնիայում հուլիսի 1-ից կսկսեն գումար տալ զբոսաշրջիկներին

Ճապոնիայում հուլիսի 1-ից կսկսեն գումար տալ զբոսաշրջիկներին
28.05.2020 | 13:49

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ամենօրյա վաուչերներ տրամադրել զբոսաշրջիկներին 185 դոլարի չափով, որ կկարողանան ծախսել երկրում հանգստանալու համար: Նախաձեռնությունը կոչված է աջակցել զբոսաշրջության ոլորտին: «Ճապոնիա ժամանող զբոսաշրջիկներին Go To Travel նախաձեռնության շրջանակներում կարող են օրական 20 000 իենի ($185) չափով դրամաշնորհ տրամադրել»,- ասվում է որոշման մեջ: Տրամադրվելիք դրամական միջոցները կիսով չափ կփակեն զբոսաշրջիկների ծախսերը: Վաուչերները հնարավոր կլինի ծախսել ռեստորան, բար և խանութներ այցելելու վրա: Այն ստանալու համար անհրաժեշտ կլինի հյուրսանոցում ամրագրում անել և տոմս գնել դեպի Ճապոնիա:
Ծրագիրը նախատեսվում է իրագործել հուլիսի 1-ից: Նախաձեռնության իրականացմանը կառավարությունը 12.5 մլրդ դոլար կհատկացնի:

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ