Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հարավային Կորեան կրկին կարանտինային սահմանափակումների է դիմում

Հարավային Կորեան կրկին կարանտինային սահմանափակումների է դիմում
28.05.2020 | 23:25

Հարավային Կորեայի իշխանությունները կորոնավիրուսի վարակակիրների թվի աճի պատճառով կրկին կարանտինային սահմանափակումների են դիմում՝ երկու շաբաթով կփակվեն թանգարանները, այգիները, ցուցասրահները, հայտարարել է առողջապահության նախարար Պակ Նըն Հուն: Վերջին 24 ժամում Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսի 79 նոր դեպք, որ ապրիլի 5-ից ամենաբարձր ցուցանիշն է: 51 միլիոն բնակչություն ունեցող երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 11 300 է: Շաբաթներ առաջ Հարավային Կորեայի իշխանություններին հաջողվել էր կանխել համաճարակի տարածումը` զանգվածաբար թեստավորելով մարդկանց և վաղ հայտնաբերելով վարակակիրներին: Անցած օրերին Սեւուլը զգուշացրեց համաճարակի երկրորդ ալիքի մասին:

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ