Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կրեմլի խոսնակը՝ կորոնավիրուսի մասին

Կրեմլի խոսնակը՝ կորոնավիրուսի մասին
28.05.2020 | 23:27

Կորոնավիրուսը հորինված են համարում նրանք, ովքեր չեն ցանկանում նայել չորսկողմը և ուշադիր ուսումնասիրել համաճարակի մասին տեղեկատվությունը, ասել է կորոնավիրուսից բուժված Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակը, օրինակ բերելով սեփական փորձը, հավաստիացրել է՝ «դա իրական է»։ Նա մեկնաբանել է Տնտեսագիտության բարձր դպրոցի հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Ռուսաստանում հարցվածների 23 տոկոսը կորոնավիրուսի համաճարակը համարում են շահագրգիր անձանց հորինած երևույթ, իսկ շուրջ 10 տոկոսն էլ համոզված են, որ վարակի վտանգը չափազանցեցված է: «Դա թերևս ուշադիր կարդալու, շուրջբոլորը նայելու, տեսնելու ցանկության պակասն է, թե որքան մարդ է հիվանդանում և ինչպես են հիվանդանում», - ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ