Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով ավելի լրջանում է

Նիկոլ Փաշինյան. Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով ավելի լրջանում է
28.05.2020 | 23:29

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով ավելի լրջանում է, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր վարակի ամենամեծ օջախը Երևանն է: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ վարակի աղբյուրները ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում, բանկերում, ամեն ուր: Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է, այն է՝ դիմակի համատարած կրումը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը», - ասաց Փաշինյանը: Վարչապետը կոչ արեց, որ դադարեցվեն դիմակի շուրջ շահարկումները և ընդհանրապես ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի հետ կապված: Փաշինյանը հավելեց, որ պետք է բացառել որևէ առևտրային կետում առքուվաճառքի գործարք, երբ և վաճառողը, և գնողը դիմակով չեն՝ ընդգծելով՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների ճիշտ կրումը կարող է կանխարգելել վարակի տարածումը:

Կառավարության ղեկավարը նշեց նաև. «Մեր հույսը և մեր կոչը հանրային վարքագծի փոփոխությունն է, բայց այդ համատեքստում ուզում եմ ասել նաև, որ մենք նաև վարչական լծակներ ենք կիրառելու: Մենք վերջին օրերին գործադրել ենք անսպասելի ռեյդերի պրակտիկան, երբ որոշակի համայնքներում, որոշակի շրջաններում ոստիկանության մարմինների և այլ ուժերի ներկայացուցիչներ, մեծ ուժեր մտնում են մի տարածք և ստուգում են, թե ինչքանով են պահվում հակահամաճարակային կանոնները: Խախտումներ հայտնաբերելու դեպքում արձանագրվում են, փակվում են տնտեսվարողներ, փակվում են ձեռնարկություններ, արգելվում է որոշակի ժամանակով նրանց գործունեությունը»:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ