Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանի աշխարհիկ և հոգևոր առաջնորդները մասնակցեցին Հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը

Հայաստանի աշխարհիկ և հոգևոր առաջնորդները մասնակցեցին Հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը
28.05.2020 | 23:30

Հայաստանն այսօր արտակարգ դրության պայմաններում է նշում Առաջին Հանրապետության տոնը: Այսօր առավոտյան Հայաստանի աշխարհիկ և հոգևոր առաջնորդները Սարդարապատի հուշահամալիրում մասնակցեցին Հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին:

Դիտվել է՝ 1149

Մեկնաբանություններ