Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է 2,4 միլիոն մարդ

Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է 2,4 միլիոն մարդ
29.05.2020 | 16:34

Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 5 815 000-ին, մահացել է 360 000-ը, բուժվել 2 420 000-ը՝ վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները: Բոստոնում 1897-ից առաջին անգամ չեղարկվել է ավանդական մարաթոնը:
Մեկ շաբաթում երկրորդ անգամ Ռուսաստանը գրանցել է COVID-19-ից մահացության ռեկորդային ցուցանիշ` 174 մարդ: Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է, որ ինքնամեկուսացման ռեժիմից պետք է անցնել «ինքնապահպանման ռեժիմի», որ, ըստ Սերգեյ Սոբյանինի, Ռուսաստանի մայրաքաղաքում կգործի, քանի դեռ COVID-19-ի դեմ պատվաստանյութ չի ստեղծվել:


Վրաստանը վերացնում է կարանտինային որոշ սահմանափակումներ՝ սկսելու է աշխատել հանրային տրանսպորտը, այդ թվում՝ Թբիլիսիի մետրոպոլիտենը: Ուղևորները պարտավոր են դիմակներ կրել։ Վրաստանում հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվել էր մարտի 30-ին։ Հունիսի 1-ից վերաբացվելու են առևտրի կենտրոնների, խանութների, շուկաների, ռեստորանների բաց տարածքները, իսկ հունիսի 8-ից կթույլատրվի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը։


Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է սահմանափակումների վերացման երկրորդ փուլի մասին՝ կվերացվեն երկրով տեղաշարժի սահմանափակումները՝ նախկինում հնարավոր էր տնից հեռանալ ոչ ավելի, քան 100 կմ, կբացվեն սրճարաններն ու ռեստորանները: Երկրորդ փուլը կսկսվի հունիսի 2-ին:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ