Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արայիկ Հարությունյան. Չփորձեք մեզ հետ ուժի լեզվով երբևէ խոսել, այլապես ինչ ունեցել եք 94-ին, կունենաք նաև այսօր

Արայիկ Հարությունյան. Չփորձեք մեզ հետ ուժի լեզվով երբևէ խոսել, այլապես ինչ ունեցել եք 94-ին, կունենաք նաև այսօր
29.05.2020 | 16:39

Երեկ արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություններ է կատարել: Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց քաղաքական գործչին վայել հայտարարություն չէ, երբ նա ասում է, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև: Մենք պատրաստ ենք, պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են. այն, ինչ ունեցել եք 94-ին, կունենաք նաև այսօր: Չփորձեք մեզ հետ ուժի լեզվով երբևէ խոսել: Ալիևը նաև ասել է. «Մեր հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին. դա չի կարելի ներել»: Դուք հնարավորություն ունեք ձեր «պատմական» անճշտությունները շտկելու, բայց դա Ադրբեջանի համար կործանարար է լինելու: Ուժի լեզվով չխոսեք մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հասնել հարցի լուծմանը: Իհարկե, խնդիրը կարող է լուծվել նաև փուլային տարբերակով, բայց մեկ պայմանով. առաջին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորոդ՝ անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու», - իր խոսքն ամփոփեց Արցախի Հանրապետության նախագահը:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ