Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կորոնավիրուսից ահացել է հայ կինոռեժիսոր Սամվել Գասպարովը

Կորոնավիրուսից ահացել է հայ կինոռեժիսոր Սամվել Գասպարովը
29.05.2020 | 16:48

Ռուսաստանում 81 տարեկանում կյանքից հեռացել է հայ կինոռեժիսոր Սամվել Գասպարովը՝ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է խմբագիր Գեորգի Սահակովը:
«Մոսկվայում մահացել է հիանալի կինոռեժիսոր, Միխայիլ Ռոմի աշակերտ, «Վեցերորդը», «Մոռացե՛ք «մահ» բառը», «Հաց, ոսկի, նագան», «Առանց հատուկ ռիսկի» ֆիլմերի ստեղծող Սամվել Գասպարովը: Սամվել Վլադիմիրովիչին հատուկ չէր պարտվելը, սակայն անիծյալ կորոնավիրուսին նա հաղթել չկարողացավ: Վառ հիշատակ»,-գրել է Սահակովը: Ռեժիսորի կինը` հայտնի դերասանուհի Նատալյա Վավիլովան, որը «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կերտել է Ալեքսանդրայի դերը, նույնպես վարակված է կորոնավիրուսով, նրա վիճակի մասին տեղեկություններ գրեթե չկան:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ