Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր

Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր
29.05.2020 | 16:49

Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ, անցակետեր, որոնք ոստիկանության ծառայողներին թույլ են տալիս ստուգել այն տրանսպորտային միջոցները, որոնցով քաղաքացիները երթևեկում են՝ Կառավարությունում անցկացվող ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ խոսելով համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների մասին:

Ոստիկանապետը նշեց՝ Ոստիկանության միջոցառումները նրա համար են, որ պարզ դառնա, թե որքանով են պահպանվում այն կանոնները, որոնց համար քաղաքացիները վարչական պատասխանատվության են ենթարկվել: Արման Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ, անցակետեր, որոնք ոստիկանության ծառայողներին թույլ են տալիս ստուգել այն տրանսպորտային միջոցները, որոնցով քաղաքացիները երթևեկում են: Ըստ նրա՝ խախտում կատարող վարորդները կամ տնտեսվարողները ևս վարչական պատասխանատվության են ենթարկվում: Նա նաև շեշտեց, որ ոստիկանների ուսումնասիրությունների մեջ են մտնում նաև դիմակների առկայության, կրելու և նման այլ կարևոր կանոնների ստուգումները: «Վերջին օրերին 2000 քաղաքացիների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Այդ գործընթացը լինելու է շարունակական»:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ