Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արման Հովակիմյան. Վերակենդանացման բաժանմունքի մահճակալներն այսօր 95 տոկոսով զբաղեցված են

Արման Հովակիմյան. Վերակենդանացման բաժանմունքի մահճակալներն այսօր 95 տոկոսով զբաղեցված են
30.05.2020 | 00:07

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կա 500 մահճակալ, որոնցից 80-ը` վերակենդանացման բաժանմունքում, այսօր ճեպազրուցի ժամանակ ասաց ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը: «Վերակենդանացման բաժանմունքի մահճականերն այսօր 95 տոկոսով զբաղեցված են: Ընդհանուր բաժանմունքների մահճակալները զբաղեցված են մոտ 80 տոկոսով: Մինչ այսօր մենք ընդունել ենք կորոնավիրուսով վարակված մոտ 1470 պացիենտ, որոնցիցի 450-ը՝ ծանր և ծայրահեղ ծանր: Վերջին օրերին այս դեպքերն ավելացել են», - ասաց նա` առողջապահական կոլապսից խուսափելու համար ազգաբնակչությանը հորդորելով հետևել պարետատան կանոներին:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ