Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Հանրապետությունում կան հազարավոր ասիմպտոմ վարակակիրներ

Նիկոլ Փաշինյան. Հանրապետությունում կան հազարավոր ասիմպտոմ վարակակիրներ
30.05.2020 | 00:09

Այսօր հանրապետությունում կան հազարավոր ասիմպտոմ վարակակիրներ, ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ մարդիկ նույնիսկ չգիտեն, որ հիվանդ են, նրանք ոչ մի բողոք չունեն: Նրանք, ովքեր գիտեն, գոնե ավելի զգույշ են», - ասաց նա: Վարչապետի խոսքով՝ այսօր ամենամեծ թվով ծանր և առանձնապես ծանր վիճակում հիվանդները բուժում են ստանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ