Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արտավազդ Վանյան. Իրավիճակը լարված է, հորդորում ենք զերծ մնալ անգամ փոքր հավաքույթներից

Արտավազդ Վանյան. Իրավիճակը լարված է, հորդորում ենք զերծ մնալ անգամ փոքր հավաքույթներից
30.05.2020 | 00:17

Կորոնավիրուսով պայմանավորված՝ այսօր ունենք բավականին լարված իրավիճակ, ճեպազրույցի ժամանակ ասաց Հիվանդությունների վերհսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը:

«Ի սկզբանե մենք միջոցառումներ ենք իրականացրել անգամ անախտանիշ հիվանդներին հայտնաբերելու ուղղությամբ: Այսօր առաջարկում ենք կանխարգելիչ 3 ուղղություններ. առաջին՝ իրականացնելու ենք հիվանդների վաղ հայտնաբերում և նրանց հետ շփվածների հայտնաբերում, երկրորդը մեր տնտեսվարողներն են, որտեղ վարակի տարածումը շատ մեծ է: Երրորդ՝ ամենկարևորը մեր բնակչությունն է, որին հորդորում ենք կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և հաճախ լվանալ ձեռքերը», - ասաց նա՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով զերծ մնալ անգամ փոքրաթիվ հավաքույթներից:

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ