Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մհեր Գրիգորյան. Փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի հասնել ԼՂ հակամարտության կարգավորմանը

Մհեր Գրիգորյան. Փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի հասնել ԼՂ հակամարտության կարգավորմանը
30.05.2020 | 00:20

Հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով, ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին տեսակապով ասել է ՀՀ փոխարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հայկական կողմը հաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՝ իրենց ամբողջության և փոխկապվածության մեջ՝ համաձայնեցված ձևաչափի շրջանակներում, որն ուղղված է լարվածության թուլացմանը և խաղաղ համակեցության մթնոլորտի վերականգնմանը», - ասել է ՀՀ փոխվարչապետը։
Մհեր Գրիգորյանն ադրբեջանական գործընկերներին հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման համար միջազգային հանրության մանդատով օժտված միակ ձևաչափ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը: «Ցանկանում եմ նաև հիշեցնել և վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը, որ միայն մաքսիմալիստական դիրքերից հրաժարման և փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի առաջ շարժվել և հասնել հակամարտության կարգավորմանը», - ավելացրել է Մհեր Գրիգորյանը:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ