Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով ԱՄՆ աջակցությունը Հայաստանին կազմել է 6,6 միլիոն դոլար

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով ԱՄՆ աջակցությունը Հայաստանին կազմել է 6,6 միլիոն դոլար
30.05.2020 | 00:21

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել է նոր հավելյալ աջակցություն՝ 5,4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։ Բացի այդ, ընթացիկ ծրագրերից միջոցներ են վերաուղղորդվել կորոնավիրուսի հետևանքները մեղմելու աշխատանքներին՝ դրանով իսկ այդ ուղղությամբ մեր ընդհանուր ներդրումը դարձնելով 6,6 միլիոն ԱՄՆ դոլար: Այս միջոցներով աշխատանքներ են իրականացվում Հայաստանի մի շարք ոլորտներում՝ առողջապահություն, տնտեսություն, հանրային կապեր ու հաղորդակցություն և աջակցություն համայնքներին:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ